Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խաղաղապահ զորախումբն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպին

Խաղաղապահ զորախումբն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի 
խախտման միջադեպին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում հրադադրի խախտման մեկ դեպք է արձանագրել:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունից:

«Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է»,-նշվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննում է այս միջադեպը։

Նոյեմբերի 28-ի երեկոյան Արցախի Պաշտպանության բանակը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը, ինչի հետևանքով վիրավորվել է երկու զինծառայող։ Հրադադարի խախտման մասին պաշտոնական Ստեփանակերտը տեղեկացրել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]