Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանը նախազգուշացում Է արել Թուրքիային Սիրիայում ցամաքային գործողություն անցկացնելու առնչությամբ

Ռուսաստանը նախազգուշացում Է արել Թուրքիային Սիրիայում ցամաքային գործողություն անցկացնելու առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ցամաքային գործողության անցկացումը Սիրիայում կարող Է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել ահաբեկչական ակտիվության աճի, հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Մենք պահպանում ենք թուրքական կողմի հետ սերտ կապերը սիրիական խնդրի հարցում: Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգություններն իր ազգային անվտանգության սպառնալիքների առնչությամբ: Կարծում ենք, որ ցամաքային գործողության անցկացումը սիրիական տարածքում միայն կուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում և կհանգեցնի ահաբեկչական ակտիվության աճի», - ասել Է Զախարովան ճեպազրույցի ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]