Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Երևանում կբացի մշտական ներկայացուցչություն

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Երևանում կբացի մշտական 
ներկայացուցչություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալություն միջև կնքված վարկային համաձայնագրով ՀՀ կառավարությանը 100 միլիոն եվրո վարկային միջոց կտրամադրվի` պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար. հաշվի առնելով ավելացվող համագործակցության ծավալները՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը որոշում է կայացրել Երևանում բացել մշտական ներկայացուցչություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով` այս գումարը տրամադրվում է 20 տարով և կարող է ստացվել երկու մասնաբաժիններով: «Մենք կարող ենք դիմել միանգամից երկուսը ստանալու համար: Նախատեսում ենք այս տարեվերջին առնվազն մեկի համար դիմել և ստանալ»,-ասաց նա:

«Մենք չզեկուցվող հարցով հաստատել ենք նաև Ասիական զարգացման բանկի կողմից հատկացվող ևս 100 միլիոն դոլար աջակցության միջոցների հատկացման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին հավանություն տալու հարցը»,-ասաց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]