1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չինաստանում 1 օրում COVID-19-ով ախտահարման ռեկորդային թվով դեպքեր են հայտնաբերել

Չինաստանում 1 օրում COVID-19-ով ախտահարման ռեկորդային թվով դեպքեր են հայտնաբերել

 ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով ախտահարման ավելի քան 31 հազար դեպք, իշխանությունները շարունակում են խստացնել հիվանդության դեմ պայքարի միջոցները: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Associated Press գործակալությունից:

Ըստ Չինաստանի Ազգային առողջապահական հանձնաժողովի տվյալների՝ վերջին 24 ժամում երկրում հայտնաբերվել Է կորոնավիրուսով հիվանդացության 31 444 դեպք, ինչը 1 օրում հիվանդության դեպքերի ամենամեծ թիվն է 2019 թ.-ի վերջին Ուհանում վիրուսի հայտնաբերման պահից ի վեր:

Այսօրվանից սկսած՝ Հենանի նահանգի Չժենչժոու քաղաքում, որն ունի 6.6 միլիոն բնակչություն, մարդիկ հինգ օր շարունակ կկարողանան տնից դուրս գալ միայն ուտելիք գնելու կամ բուժօգնություն ստանալու համար: Ողջ քաղաքում ամեն օր զանգվածային թեստավորում է անցկացվելու: Գուանչժոու քաղաքում բիզնեսները և բնակելի համայնքները տարբեր տեսակի լոքդաունների և սահմանափակումների են ենթարկվել: Նոյեմբերի 21-ից Գուանչժոուի իշխանությունները փակել են Բայյունի շրջանը, որտեղ ապրում Է շուրջ 3,7 մլն մարդ, իսկ 11 միլիոն բնակչություն ունեցող Շիցզյաչժուան քաղաքի առանձին շրջանների բնակիչների խնդրել են չհեռանալ տնից, մինչ զանգվածային թեստավորումներ են անցկացվում:

Պեկինում COVID-19-ով հիվանդների համար հիվանդանոց են բացել ցուցահանդեսային կենտրոնում: Նաև արգելվել Է մուտքը Պեկինի միջազգային հետազոտությունների համալսարան այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել Է կորոնավիրուսով հիվանդացության դեպք: Քաղաքում փակել են մի քանի առևտրի կենտրոններ և գրասենյակային շենքեր: Չինաստանը COVID-19-ի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է վարում: Չինաստանի սահմանները մեծամասամբ փակ են, սակայն կառավարությունը հեշտացրել է երկրից դուրս գալու և երկիր մտնելու գործընթացն այն օտարերկրացիների համար, որոնք աշխատում են Չինաստանում գտնվող արտասահմանյան ընկերություններում: Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է բնակչության 92 %-ը: Նրանց մեծ մասը ստացել է պատվաստանյութի առնվազն 1 դեղաչափ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]