Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի 
ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ստանիսլավ Վասիլիի Զասը ավարտում է իր եռամյա գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան բարեխիղճ աշխատանքի համար։

Քանի որ 2023 թվականի սկզբից՝ առաջիկա 3 տարիներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Նուրգալիի Տասմագամբետովը, կարծում եմ՝ արդարացված կլինի, եթե հարգարժան Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեզ ներկայացնի նրան»,- ասաց վարչապետը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am