Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

СОР-27-ի մասնակիցները պայմանավորվել են զարգացող երկրներին օգնության հիմնադրամ ստեղծել

СОР-27-ի մասնակիցները պայմանավորվել են զարգացող երկրներին օգնության 
հիմնադրամ ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի  կողմերի 27-րդ կոնֆերանսի (COP-27) մասնակիցները պայմանավորվել են զարգացող երկրների համար հիմնադրամ ստեղծել ՝ կլիմայի փոփոխությունից կորուստները եւ վնասները փոխհատուցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին կիրակի հայտնել Է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին՝ ելույթ ունենալով Շարմ Էլ Շեյխ քաղաքում ավարտված СОР-27-ի եզրափակիչ նիստում:

«Մենք աշխատել ենք այս հիմնադրամի ստեղծման ուղղությամբ ամբողջ ուժով և հպարտ ենք դրանով», - ասել  է Շուքրին։

«Չնայած աշխարհի առջև ծառացած դժվարություններին, մենք նախկինի պես հավատարիմ ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարին և կարող ենք միասին արձագանքել քաղաքական որոշումներ կայացնելու տեսանկյունից», - նշել է Շուքրին։ Նա հաստատել է, որ СОР-27-ի մասնակից երկրները հասել են համապարփակ կլիմայական համաձայնության եւ միաձայն հավանություն են տվել գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի ընդունմանը: «Նախագծերը թղթի վրա բառեր չեն, այլ առաջնորդների ուղերձներ ամբողջ աշխարհին՝ հանուն ապագա սերունդների, որոնք պատշաճ տեմպ են սահմանում Փարիզի համաձայնագրի կատարման համար: Ես կոչ եմ անում ձեզ արդարացնել սպասելիքները կլիմայի փոփոխության դեմ պայքարում», - ընդգծել է СОР-27-ի նախագահը.

Ինչպես իր հերթին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, այդ կոնֆերանսը «կարեւոր քայլ է արել  արդարություն տանող ճանապարհին»: «Ես ողջունում եմ կորուստների և վնասների փոխհատուցման հիմնադրամի ստեղծման ու առաջիկա ժամանակահատվածում դրա գործունեության մասին որոշումը: Պարզ է, որ դա բավարար չի լինի, բայց դա շատ անհրաժեշտ քաղաքական ազդանշան է խաթարված վստահությունը վերականգնելու համար», - հայտարարել Է Գուտերեշը եզրափակիչ նիստում:

Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովը պետք է ավարտվեր նոյեմբերի 18-ին: Բայց վերջին օրը Շուքրին երկարաձգել է դրա աշխատանքը մեկ օրով՝ եզրափակիչ հռչակագրի համաձայնեցման և միասնական մոտեցում մշակելու համար պատվիրակությունների միջև կոնսենսուսի բացակայության պատճառով: Շարմ Էլ Շեյխի աղբյուրների տեղեկություններով՝ վերջնական համաձայնության հասնելու համար խորհրդակցություններն ու բանակցությունները շարունակվել են գրեթե մեկ օր։

Կոնֆերանսն աշխատանքը սկսել է նոյեմբերի 6-ին։ Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել հարյուրավոր միջոցառումներ։ Եգիպտական քաղաքն ընդունել է ավելի քան 62 հազար մասնակիցների, որոնք ընդգրկված են եղել երկրների պաշտոնական պատվիրակություններում եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններում։ СОР-27-ը լուսաբանել է ավելի քան 3 հազար լրագրող: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]