Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵՄ-ն սառեցրել Է 68 միլիարդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվները

ԵՄ-ն սառեցրել Է 68 միլիարդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվները

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը սառեցրել Է 68 միլիարդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Այդ փողերի մեծ մասը հայտնվել Է Բելգիայում: Ըստ հոդվածում վկայակոչված Եվրահանձնաժողովի փաստաթղթի՝ 68 միլիարդ եվրոյից 50 միլիարդը բաժին է ընկնում Բելգիային: Բելգիային հաջորդում Է Լյուքսեմբուրգը, որտեղ սառեցրել են 5,5 միլիարդ եվրոյի ակտիվներ: Եվրահանձնաժողովի գնահատումներով՝ ընդհանուր գումարից մոտավորապես 33,8 միլիարդ եվրոն Ռուսաստանի ազգային պահուստներն են, սակայն ստույգ գումարը հայտնի չԷ:

Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Արևմուտքը խստացրել Է պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ՝ սառեցնելով Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների մոտավորապես կեսը՝ շուրջ 300 միլիարդ դոլար:

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ գործողությունները որակել Է որպես գողություն՝ ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ ԵՄ-ն դեռ 2014 թվականից հաստատում Է բազմաթիվ անօրինական և չհիմնավորված որոշումներ Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների սեփականությունը սառեցնելու վերաբերյալ:

Դրա հետ մեկտեղ ԵՄ-ն քննարկում Է արգելափակված ռուսաստանյան միջոցները բռնագրավելու հնարավորության և դրանք Ուկրաինայի ֆինանսավորմանն ուղղելու հարցը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դրանք բացարձակապես անօրինական գործողություններ են, որոնք հակասում են միջազգային իրավունքին և ոտնձգություն են պետական ու մասնավոր սեփականության վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]