1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում ներդրում անել ցանկացող սփյուռքահայերի թիվն ավելի մեծ է, քան 2019 թվականին էր. Սինանյան

Հայաստանում ներդրում անել ցանկացող սփյուռքահայերի թիվն ավելի մեծ է, քան 2019 
թվականին էր. Սինանյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի մի շարք գործարարներ, ընկերություններ Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ այդ թիվն ավելի մեծ է, քան 2019 թվականին է եղել:

Նրա խոսքով` ներդրումները հիմնականում բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության ոլորտների հետ  են կապված:

«Այդ ընկերությունների մոտ Հայաստանի ապագայի նկատմամբ բարձր վստահության մակարդակ կա, այլապես ընկերությունները ներդրում չեն անի մի տեղ, որի ապագային չեն հավատում»,-ասաց Սինանյանը:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]