Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանում հայտարարել են, որ Շիրազում ահաբեկչության կազմակերպիչն Ադրբեջանի քաղաքացի է

Իրանում հայտարարել են, որ Շիրազում ահաբեկչության կազմակերպիչն Ադրբեջանի 
քաղաքացի է

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրազ քաղաքի Շահ Չըրաղ դամբարանում ահաբեկչական գործողությունը կազմակերպել Է Ադրբեջանի քաղաքացի: Նոյեմբերի 7-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկրի ներսում ահաբեկչական բջջի գլխավոր կազմակերպիչը եւ համակարգողն Ադրեջանի քաղաքացի Է, որը, ժամանելով Թեհրան, անմիջապես կապվել Է Աֆղանստանում ԻՊ («Իսլամական պետություն») խմբավորման ներկայացուցիչների հետ եւ նրանց տեղեկացրել, որ գտնվում Է Իրանում: Մզկիթում ահաբեկչական գործողությունը կազմակերպած խմբի կազմի մեջ Էին մտնում նաեւ Աֆղանստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ»,- գերատեսչության հայտարարությունը հաղորդում Է «Թասնիմ» գործակալությունը:

Հետախուզության նախարարության տվյալներով՝ Շահ Չըրաղ դամբարանի վրա հարձակման կազմակերպման մեղսակցության կասկածանքով ձերբակալվել Է 26 մարդ: Նրանք բոլորն Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Աֆղանստանի քաղաքացիներ են:

Հոկտեմբերի 26-ին IRNA գործակալությունը տեղեկացրել Է, որ երեք անհայտ անձինք հրաձգություն են սկսել Շիրազի (Ֆարսի նահանգ) Շահ Չըրաղ դամբարանում: Ավելի ուշ տեղեկատվություն Է ստացվել հարձակվողներից մեկի վիրավորվելու եւ ձերբակալվելու մասին: Նրան տարել են հիվանդանոց, որտեղ մահացել Է: Վերջին տվյալների համաձայն՝ գրոհի զոհ Է դարձել 15 մարդ, 27-ը վիրավորվել Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]