1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

DataArt-ը Հայաստանում կանցկացնի Proggy-Buggy ծրագրավորման միջազգային մրցույթը

DataArt-ը Հայաստանում կանցկացնի Proggy-Buggy ծրագրավորման միջազգային 
մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: DataArt-ը Հայստանում 3-րդ տարին անընդմեջ կանցկացնի ծրագրավորման միջազգային Proggy-Buggy մրցույթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցույթը կանցկացվի նոյեմբերի 12-ին: Մասնակցության համար պետք է նախորոք գրանցվել

Մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է 42 րոպեում 13 խնդիր լուծեն։ Բոլոր խնդիրների լուծումը consol application է, որի սկզբնական տեքստը պետք է ուղարկվի ստուգման սերվեր՝ բացվող ցանկից ընտրելով ծրագրավորման լեզուն։ Հասանելի լեզուներն են՝ C, C++, Free Pascal, Java, Mono C#, Python, Ruby, PHP և JavaScript։

Մրցույթին կարող են մասնակցել աշակերտներ, ուսանողներ, ծրագրավորողներ և բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ծրագրավորման հմտություններ և գլուխ են հանում Consol application և standard input/output streams տերմիններից:

Proggy-Buggy ծրագրավորման մրցույթը DataArt ընկերությունը տարբեր երկրների իր գրասենյակներում անցկացնում է 2013-ից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]