Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

Ազատ ոճային ըմբիշներն ամփոփեցին Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքները

Ազատ ոճային ըմբիշներն ամփոփեցին Մ23 տարեկանների աշխարհի առաջնության 
արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն ու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփեցին մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը , որի ընթացքում ոսկե մեդալակիրներ էին դարձել Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և բրոնզե մեդալ էր նվաճել Արման Ավագյանը:

Ազատ ոճայինները ընթացիկ տարվա դեկտեմբերին կմասնակցեն Հայաստանի առաջնությանը, որի արդյունքում էլ կձևավորվի նոր հավաքական:

«Մեր մարզիկներին չբավարարեց փորձը, նույնիսկ մեդալակիրների գոտեմարտերում կային թերություններ: Նրանք դեռ շատ աշխատանք ունեն: Հաջորդ տարին օլիմպիական վարկանիշային մրցաշարերի սկիզբն է, ժամանակի հետ կտեսնենք, թե ովքեր Փարիզի խաղերի վարկանիշ կնվաճեն»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ըստ մասնագետի` մարզիկների համար դժվար չի եղել աշխարհի մեծահասակների առաջնությունից հետո Մ23 տարեկանների առաջնությանը մասնակցելը:

Հայաստանի հավաքականի անդամ, Մ23 տարեկանների կրկնակի ոսկե մեդալակիր

Արսեն Հարությունյանի կարծիքով` աշխարհի առաջնությունում հեշտ գոտեմարտեր չեն եղել: «Դժվարություններ միշտ ենք ունենում: Ինձ հաջողվեց լավ և ճիշտ գոտեմարտեր վարել: Ուսումնամարզական հավաքները տվեցին իրենց արդյունքը:  Այստեղ մեծ դեր ունի նաև մարզիչների աշխատանքը»,-ասաց նա:

Ընտրանու անդամ Արման Ավագյանն էլ ընդգծեց, որ ի սկզբանե նպատակը ոսկե մեդալն է եղել: «Պարտություն կրեցի հենց մեկնարկում, սակայն հետագայում հավաքեցի ինձ և կարողացա բրոնզե մեդալ նվաճել: Մի քիչ տեխնիկական բացեր կային, որոնք հետագայում կշտկենք մարզիչների հետ աշխատանքի ընթացքում»,-ասաց մարզիկը:

Օլիմպիական խաղերի մասնակից, Մ23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանն էլ ասաց.  «Ունեցել եմ հինգ գոտեմարտ, որոնցից յուրաքանչյուրը լարված ու դժվար էին: Եզրափակիչում ուժերս վերականգնել էի և կարողացա հաղթել: Սակայն ինձ համար առանձնացրել եմ կիսաեզրափակիչը, քանի որ միավորներ կորցրեցի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]