Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող 
իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, միջազգային անվտանգությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Հոկտեմբերի 21-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հեռախոսազրույցը։ Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցերը, այդ թվում ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պենտագոնն իր հերթին հայտնել է, որ Օսթինը ՌԴ պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է կողմերի միջև հաղորդակցության ուղիների պահպանման կարևորության մասին:

Պենտագոնը նաև հայտնել է, որ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am