Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Գերագույն ռադան ճանաչել Է Իչքերիայի ինքնիշխանությունը եւ դատապարտել ռուսաստանցիների հանցագործությունները չեչենների դեմ

Գերագույն ռադան ճանաչել Է Իչքերիայի ինքնիշխանությունը եւ դատապարտել ռուսաստանցիների հանցագործությունները չեչենների դեմ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադան Իչքերիայի Չեչենական Հանրապետությունը ճանաչել Է Ռուսաստանի Դաշնության կողմից ժամանակավորապես օկուպացված եւ դատապարտել չեչեն ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իչքերիայի Չեչենական Հանրապետության ճանաչման վերաբերյալ, հանրապետություն, որը ժամանակավորապես օկուպացվել Է Ռուսաստանի Դաշնության կողմից, եւ չեչեն ժողովրդի նկատմամբ ցեղասպանության դատապարտման հայտարարության» որոշման ընդունման օգտին քվեարկել են 287 ժողովրդական պատգամավորներ: Գերագույն ռադան ՄԱԿ-ի անդամ պետություններին եւ միջազգային կազմակերպություններին կոչ Է անում ապահովել այն միջազգային հանցագործությունների անկախ եւ անաչառ հետաքննությունը, որոնք կատարվել են ժամանակավորապես օկուպացված Իչքերիայի Չեչենական Հանրապետության տարածքում եւ ապահովել մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելը, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am