Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանին 
ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաշառքի գործով ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ: Փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Սիլվի Տիգրանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է այն լուրը, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, այլ մանրամասներ չհաղորդելով:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը քննարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու կալանավորելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից այս տեղեկության հետ կապված նշեցին, որ  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն հոկտեմբերի 17-ին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

«Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն: Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ: «Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին»,- ասացին դատախազությունից:

Լրատվամիջոցներում նշվում է, որ քրեական վարույթը վերաբերում է «օրենքով գող»-ի առնչվող գործով կաշառք ստանալուն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]