Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիան ուս ուսի հայ ժողովրդի կողքին է. Քեթրին Կոլոնա

Ֆրանսիան ուս ուսի հայ ժողովրդի կողքին է. Քեթրին Կոլոնա

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ներխուժումները և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին հարվածներ հասցնելը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆրանսիայի   Սենատում հայտարարել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան:

Նրա խոսքով` Ֆրանսիան ուս ուսի կանգնած է հայ ժողովրդի կողքին:  «Մեր պատմությունները կապված են այն պահից, երբ մեր երկիրը փախստականներ ընդունեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո: Մենք համերաշխություն ենք  ցուցաբերում հայ ժողովրդի հետ և կշարունակենք  դա անել մինչև կհասնենք  հակամարտության բանակցված, խաղաղ լուծման»,-ասել է նա:

Նա նշել է, որ Ֆրանսիան ակտիվ ջանքեր է գործադրում հայ գերիների, ռազմագերիների ազատ արձակման համար:

«Ես կարող եմ ձեզ տեղեկացնել, որ նրանցից 17-ը երեկ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից»,-ընդգծել է Կոլոնան՝ հավելելով, որ Ֆրանսիան Եվրամիության հետ միասին ներգրավված է երկու երկրների միջև երկխոսության գործընթացում, որը շարունակվում է:

«Նախագահ Մակրոնը վաղը կշարունակի այն իր մի շարք եվրոպացի գործընկերների հետ, քանի որ խաղաղությանն ու միջազգային իրավունքին հավատարիմ է»,-նշել է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]