Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հաստատում եմ, որ մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ. վարչապետ

Հաստատում եմ, որ մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է գնալ որդեգրած խաղաղության օրակարգով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ:

«Ես հաստատում եմ, որ որդեգրել ենք խաղաղության օրակարգ: Եվ հաստատում եմ, որ իմ վերջին հարցազրույցում հայտարարված բանաձևով խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում: Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը այս օրակարգը կյանքի կոչելու համար: Ես գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով: Վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում, ես տեսնում եմ ճանապարհ գնալու: Սա է ամենակարևորը»,- ընդգծեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]