Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Այս հաղթանակը վերադարձրեց մեր վստահությունը. Մխիթարյան

Այս հաղթանակը վերադարձրեց մեր վստահությունը. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է ՉԼ խմբային փուլում «Բարսելոնա»-ի նկատմամբ տոնած հաղթանակը:

«Մեր մրցակիցն ուժեղ էր, և մենք ցանկություն ունեինք ապացուցելու նաև մեր ուժեղ լինելը՝ հաշվի առնելով վերջին հանդիպումները: Կարևոր հաղթանակ տոնեցինք` ցույց տալով ներքին ուժ, լավագույն որակներ: Այս հաղթանակը վերադարձրեց մեր վստահությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը մեջբերում է «Ինտեր»-ի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի հերթական տուրի հանդիպումները: C խմբում Միլանի «Ինտեր»-ը  նվազագույն հաշվով հաղթեց կատալոնական «Բարսելոնա»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]