Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիտվան պատրաստ Է ընդունել մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին

Լիտվան պատրաստ Է ընդունել մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին

 ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան պատրաստ Է արձագանքել Կիեւի խնդրանքին եւ համաձայն Է երկիր ընդունել զինապարտ Ղրիմի թաթարներին՝ նրանց կողմից ուկրաինական անձնագիր ներկայացվելու դեպքում: Այդ մասին հոկտեմբերի 3-ին լրագրողներին հայտնել Է բալթյան հանրապետության ՆԳ նախարարությանն առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետ Ռուստամաս Լյուբաեւասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ղրիմի բնակիչներին թույլատրվել Է ունենալ երկու անձնագիր՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի: «Մենք պատրաստ ենք ընդունելու Ղրիմի թաթարներին, որոնք խուսափում են իրենց նկատմամբ անարդարացի մոբիլիզացումից, որը հայտարարվել Է Ռուսաստանի կողմից»,-ասել Է նա: Այս որոշումը գործում Է, բայց ոչ բոլոր զինապարտների համար, այլ միայն ուկրաինական քաղաքացիություն ունեցողների: «Այդ ազգության այն անձինք, որոնք ցանկանում են մուտք գործել Լիտվա, պետք Է ներկայացնեն ուկրաինական անձնագիր»,-նշել Է Լյուբաեւասը: Ռուսական բանակ մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին իրենց երկրներ մուտք գործել թույլ տալու խնդրանքով բալթյան պետությունների, Լեհաստանի եւ Վրաստանի իշխանություններին դիմել Է Ուկրաինայի կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]