Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանը հետաքրքված է ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շվեյցարական փորձով

Հայաստանը հետաքրքված է ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի 
շվեյցարական փորձով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ հատուկ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականության անընդունելիությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Շվեյցարիայի  երկկողմ ու բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքված է ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շվեյցարական փորձով:  

Արարատ Միրզոյանը և Լիվիա Լյոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը հյուրընկալելու համար և ներկայացրել տեղի ունեցած քննարկումները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]