Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ն շահագրգռված է հետագայում ևս Հայաստանի հետ զարգացնել փոխադարձ առևտուրը և ներդրումները. ՌԴ փոխվարչապետ

ՌԴ-ն շահագրգռված է հետագայում ևս Հայաստանի հետ զարգացնել փոխադարձ 
առևտուրը և ներդրումները. ՌԴ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016-2021 թվականներին Ռուսաստանի և Հայաստանի  միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե երկու անգամ ՝ 1,35 միլիարդ դոլարից հասնելով 2,6 միլիարդի։ Ընդ որում, այդ աճը շատ հավասարակշռված է. գրեթե կրկնապատկվել է ինչպես Ռուսաստանի արտահանումը Հայաստան, այնպես էլ Ռուսաստանի ներկրումը Հայաստանից։ Առևտրի նման աճը հնարավոր է դարձել 2015 թվականին Հայաստանի ՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու շնորհիվ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Российская газета» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հայաստանում աշխատում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ: Նրանք նաև խոշոր հարկատուներ են, այսինքն ՝ զգալի չափով ապահովում են երկրի բյուջեի եկամտային մասը։

Մենք շահագրգռված ենք հետագայում ևս զարգացնել փոխադարձ առևտուրը և ներդրումները։ Ռուսական բիզնեսը պատրաստ է զարգացման արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների, թվային տնտեսության ոլորտներում: Հայաստանի համար կարող են հետաքրքրություն ներկայացնել քաղաքացիներին թվային պետական ծառայությունների մատուցման ոլորտում մեր որոշումները»,- նշել է Օվերչուկը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]