1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ չորս բնակավայրերում շչակներ են գործարկվելու

ՀՀ չորս բնակավայրերում շչակներ են գործարկվելու

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրում սեպտեմբերի 30-ի ժամը 12:00-ին անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է բնակավայրի շչակը:

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքում նույնպես շչակ է փորձարկվելու:

«Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ուշի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը:

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը».- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ վերոնշյալ բնակավայրերի բնակիչներին խնդրելով չանհանգստանալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]