Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինական Tencent ընկերությունը նորարարական ներուժը ծառայեցնում է մարդկանց առօրյայի բարելավմանը

Չինական Tencent ընկերությունը նորարարական ներուժը ծառայեցնում է մարդկանց 
առօրյայի բարելավմանը

ՊԵԿԻՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական նորարարական Tencent ընկերությունը մեծ թափով զարգացմանը զուգընթաց իր հիմնական խնդիրը համարում է հաճախորդներին ծառայելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին  Tencent ընկերություն` ծանոթանալով կազմակերպության ձեռքբերումներին:

Հիմնադրվելով 1998 թվականին` ընկերությունը դարձել է աշխարհի 5-րդ մեծագույն կազմակերպությունը՝ զիջելով Amazon-ին, Apple-ին, Google-ին և Microsoft-ին:

Ընկերությունը զարգացման բազմաթիվ փուլերի ընթացքում ներկայացրել է մշակույթի, կրթական, առողջապահական, տրանսպորտային ոլորտների վերաբերող տեխնոլոգիական լուծումների ինքնատիպ և մեծ սպառում ու պահանջարկ ունեցող միջոցներ:

2011 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների հարթակում Tencent-ը ներկայացավ նոր հավելվածով` WeChat-ով, որը գործում է աշխարհի 17 լեզուներով, ունի առցանց հավելվածներ հենց հավելվածի ներսում և համարվում է Չինաստանում օգտագործող ամենամասսայական կապի միջոցներից մեկը:

Tencent-ը, լինելով ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների վառ ներկայացուցիչ,  չինական շուկային ներկայացնում է նաև նոր դարաշրջանի մեքենաներ` առանց վարորդի:  

Կազմակերպության այցեքարտերից մեկը նաև խաղերն են, որոնք համաշխարհային տարածում ունեն և իրենց ուրույն տեղն են զբաղեցնում միջազգային շուկայում:

2021 թվականից սկսած՝ կազմակերպությունն ապագայի հստակ ծրագրեր է ներկայացրել և միլիարդավոր դոլարների հասնող ներդրումներ կարատել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]