Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանվել են նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները

Սահմանվել են նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների 
վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանվել են պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայն հիմնավորման՝ նախադպրոցական կրթության ոլորտում  լրջագույն խնդիր է հաստատությունների գործառնության միասնական սկզբունքների և մեթոդաբանության բացակայությունը, ինչն էապես նվազեցնում է նախադպրոցական ծառայությունների որակի վերահսկողության և պետական չափորոշիչների արդյունավետ կիրառման հնարավորությունները: Մասնավորապես խիստ տարբեր են ոչ միայն նախադպրոցական հաստատությունների սննդի, պահպանմանն ուղղված կոմունալ ծախսերի հաշվարկման մեթոդաբանություններն ու մեծությունները, այլև աշխատակիցների վարձատրության չափերն ու մոտեցումները։

Այս խնդիրների լուծման նպատակով Կառավարության որոշմամբ նախադպրոցական ուսումնական հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերը դասակարգվել են՝ ըստ հետևյալ չափանիշների՝ վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմեր: Սահմանվող վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները տարածվում են ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների վրա:

Այսպիսով՝ Կառավարության որոշման ընդունմամբ հստակեցվում են նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմերի վարձատրության սկզբունքները՝ ստեղծելով նախադրյալներ վարձատրության քաղաքականության շարունակական բարելավման ուղղությամբ՝ համակարգային մոտեցման շրջանակում։

Նախարարությունից հայտնում են, որ աշխատակիցների վարձատրության խրախուսումը կխթանի նոր և որակյալ կադրերի մուտքն այդ հաստատություններ՝ ապահովելով նախադպրոցական ծառայությունների որակի շարունակական բարձրացման նախադրյալներ։

Որոշման ընդունումը թույլ կտա նաև ապահովել նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի վարձատրության միասնական քաղաքականություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]