Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«Իեն» փոթորիկը մոլեգնել Է Ֆլորիդայում

«Իեն» փոթորիկը մոլեգնել Է Ֆլորիդայում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իեն» փոթորիկը հասել Է ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավարեւմտյան ափեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի արտակարգ ծառայությունը հաղորդել Է սեպտեմբերի 28-ին:

«Ֆլորիդայի նահանգի Կեյտո Կոստա կղզուց ոչ հեռու ընկած առափնյակում մոլեգնել Է չափազանց վտանգավոր «Իեն» փոթորիկը` չորրորդ կատեգորիայի հզորությամբ, քամու՝ ժամում 150 մղոն (ժամում 240 կիլոմետր) առավելագույն կայուն արագությամբ»,-ասվում Է սոցիալական ցանցերում փոթորիկների հսկման  ԱՄՆ-ի ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ:

Fox News-ի տեղեկատվության համաձայն, Ֆլորիդայի ավելի քան 1 մլն բնակիչներ առանց Էլեկտրականության են մնացել տարերային աղետի պատճառով: Հեռուստաալիքը նշում Է, որ «Իեն» փոթորիկը համեմատելի Է ամենաուժեղ փոթորկի հետ, որը երբեւԷ մոլեգնել Է Ֆլորիդայի արեւմտյան ափերին. քամու փոռթկման արագությունը համարժեք Է 2004 թվականին «Չառլի» փոթորկի ժամանակ գրանցված արագությանը: Ավելի վաղ սեպտեմբերի 28-ին հաղորդվել Է, որ «Իեն» փոթորիկը, Ֆլորիդայի իշխանությունների կարծիքով, կարող Է լուրջ խնդիրներ առաջացրել այս նահանգում:

«Դրանք լինելու են շատ տհաճ երկու օրեր»,- Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը հայտարարել Է սեպտեմբերի 28-ի առավոտյան: Նա նշել Է, որ անհրաժեշտ Է, որպեսզի փոթորկի ճանապարհին գտնվող տների բնակիչները մեկնեն մոտակա ապաստարան եւ առայժմ մնան այնտեղ: Նահանգի ավելի քան 2,5 մլն բնակիչներ ենթարկվել են պարտադիր տարհանման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]