Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է անցկացրել ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարների հետ

Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է անցկացրել ՌԴ-ի և Թուրքիայի 
արտգործնախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցներ է անցկացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ թուրք և ադրբեջանցի նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ թեմաներ, ինչպես նաև Ստամբուլում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով նախարարների հանդիպումը:

Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել նաև իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև երկու պետությունների միջև համագործակցության օրակարգի արդի հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]