Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Դավիթ Բաբայանն ու Վիկի Մարաշլյանը քննարկել են Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակը

Դավիթ Բաբայանն ու Վիկի Մարաշլյանը քննարկել են Արցախում և տարածաշրջանում 
տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) գրասենյակի Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչություն և հանդիպել վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Արցախում և տարածաշրջանում տիրող  իրավիճակին, հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։

Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և Արցախին մշտապես սատարելու պատրաստակամությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]