Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպայում գազի գինը գերազանցել է 2,1 հազար դոլարը՝ «Գազպրոմի» «Նավթոգազ»-ի հետ դատավարության մասին հայտարարությունից հետո

Եվրոպայում գազի գինը գերազանցել է 2,1 հազար դոլարը՝ «Գազպրոմի» «Նավթոգազ»-ի 
հետ դատավարության մասին հայտարարությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի 27-ի սակարկությունների ընթացքում արագացրել է աճը մինչև 22%: Այն բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 2100 դոլարից, «Գազպրոմի»՝ «Նաֆտոգազ Ուկրաինիի» հետ դատավարության մասին հայտարարությունից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նիդեռլանդների TTF հանգույցում հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է մինչև 2104 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, կամ 211,995 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար:

Ավելի վաղ «Գազպրոմը» կտրականապես մերժել էր «Նաֆտոգազ Ուկրաինիի» բոլոր պահանջները՝ կապված Եվրոպա ռուսական գազի տարանցման գործընթացի հետ, հայտարարել էր, որ չի վճարի ուկրաինական ընկերության կողմից չտրամադրված տարանցիկ ծառայությունների համար և զգուշացրել է Ռուսաստանի կողմից հնարավոր պատժամիջոցների մասին, եթե դատավարությունը շարունակվեց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]