Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիճք գյուղը հրաժեշտ է տվել իր հերոսացած զավակ Արթուր Մարգարյանին

Լիճք գյուղը հրաժեշտ է տվել իր հերոսացած զավակ Արթուր Մարգարյանին

ԳԱՎԱՌ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում է հուղարկավորվել այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետեւանքով զոհված  Արթուր Գվիդոնի Մարգարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիճքի հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Մկրտչյանը, Արթուր  Մարգարյանը ծնվել է  2002 թվականի հուլիսի 19-ին, Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։ 2008 թվականին ընդունվել է  Լիճքի հիմնական դպրոց, որն ավարտել է 2017թվականին, ապա ուսումը շարունակել  Մարտունու բազմագործառութային քոլեջում: Հայոց բանակ էր զորակոչվել է 2021թվականի  գարնանը: Զոհվել է Գորիսի պաշտպանական դիրքերում՝ թշնամու ագրեսիան կասեցնելիս։

«Արթուրը շատ ուշիմ, խելացի ու ջանասեր երեխա էր, մեր սիրելի աշակերտներից մեկը։ Հայրենասիրական թեմաներով հաճախակի էր սրտառուչ շարադրություններ գրում, որտեղ ցանկություն էր հայտնում՝ լինել հայրենիքի զինվոր, պաշտպանել նրա սահմանները։ Ծառայության ընթացքում էլ միշտ շեշտում էր, որ շատ հպարտ է՝ հայ զինվորի համազգեստը կրելու, Հայաստանի սահմանների պաշտպանությանը մասնակցելու համար։ Ցավոք սրտի, Արթուրը զոհվեց հայրենիքի պաշտպանության դիրքերում, որով էլ մեր դպրոցն ունեցավ իր երրորդ զոհը Ադրբեջանի դեմ մղվող պատերազմներում։ Նրա անունն այլեւս գրվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հավերժացած հերոսներ Վիլգեմ Գեղամյանի եւ Արտյոմ Ավետիսյանի կողքին։ Լիճք գյուղը ցավով ու կսկիծով, սակայն հպարտությամբ դեպի հավերժություն հուղարկավորեց իր հերոս զավակին։ Նրա անունով դպրոցում կստեղծվի Փառքի անկյուն»,-ներկայացրեց Լիճքի հիմնական դպրոցի տնօրենը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]