1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելությունը տարածաշրջանային կայունության կարևոր գործոն կլինի․ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից

Հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելությունը  
տարածաշրջանային կայունության կարևոր գործոն կլինի․ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի հարակից շրջաններում միջազգային դիտորական առաքելության ներկայությունը կարևոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում։

«Ադրբեջանը ամեն օր ուժի է դիմում, որպեսզի միակողմանիորեն պարտադրի իր պլանները։ Ադրբեջանը դա անում է Հայաստանի պետականությանը, անկախությանը, ժողովրդավարությանը վերջ տալու համար։ Բայց ես այստեղ եմ հայտարարելու, որ մենք հաստատակամորեն ենք տրամադրված մեր ժողոդրվադարությունը, անկախությունը, սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Մենք պատրաստ ենք օգտագործել բոլոր միջոցները։ Ցանկանում եմ ընդգծել, որ դիվանագիտական լուծումները մեր բացարձակ առաջնահերթությունն են։ Բացի այդ, մենք համարում ենք, որ առաջնահերթ կարևորություն ունի այս գործընթացում միջազգային հանրության ամբողջական ներգրավվածությունը։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ հայ-ադրբեջանական սահմանի հարակից շրջաններում միջազգային դիտորդական առաքելությունը կարևոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար»,-մանրամասնեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ տարածաշրջանային կայունության ապահովման համար ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]