Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը

ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի 
առանձին հատվածներում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը:

Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:

Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]