Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար

Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև 
հակամարտության կարգավորման համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը նախկինի պես պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման համար, իսկ Թբիլիսին առաջարկում է որպես բանակցությունների հարթակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նյու Յորքում է գտնվում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում:

«Եթե անհրաժեշտ լինի, որ մեր երկիրը ներգրավվի գործընթացին որպես միջնորդ, մենք միշտ պատրաստ ենք», - ասել է Դարչիաշվիլին։

Նա հավելել է, որ Վրաստանն այդ կապակցությամբ ոչ մի նախապայման չունի։ Թբիլիսիի գլխավոր նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Վրաստանի վարչապետի  ջանքերի շնորհիվ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 զինծառայող, իսկ Երեւանը Բաքու է ուղարկել ականապատ դաշտերի քարտեզներ:

Վրաստանի միջնորդության եւս մեկ օրինակ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Թբիլիսիում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]