Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանն Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով դիմում է Արդարադատության միջազգային դատարան

Հայաստանն Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով 
դիմում է Արդարադատության միջազգային դատարան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը  դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը: Նա նշեց, որ նամակն ուղարկել են, սակայն պաշտոնապես կհրապարակեն սեպտեմբերի 19-ին:

«Արդարադատության միջազգային դատարան դիմելու հիմքը Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելն է»,-ասաց նա՝

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը: Եվրոպական դատարանից Հայաստանը պահանջել էր նաև կիրառել իր կանոնադրության 39-րդ կանոնի 2-րդ կետը և անհապաղ ծանուցել որոշման մասին ԵԽ Նախարարների կոմիտեին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը:

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որի քաղաքացիական ենթակառուցվածքներին պարբերաբար հրետանային ու հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակման ընթացքում: Դիվանագետները ծանոթացել են ադրբեջանական հրետակոծությունից հետո քաղաքում ստեղծված իրավիճակին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նրանց ներկայացրել է սահմանին առկա օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև հարձակման ընթացքում ադրբեջանական զինված ուժերի գործած վայրագությունները: Մասնավորապես ԳՇ պետը հայտնել է, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը խոստացել էր ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]