Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պահպանեն հրադադարի ռեժիմը. Ջոզեպ Բորել

Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն  իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և 
պահպանեն հրադադարի ռեժիմը. Ջոզեպ Բորել

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի վերաբերյալ, ընդգծելով, որ բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն  իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է

«Վերջին ժամերին լուրջ մարտեր են տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, հաղորդվում է՝ կան մարդկային կորուստներ։ Ռազմական գործողությունները դադարեցնելը և վերադառնալը բանակցային սեղանի շուրջ չափազանց կարևոր է։ Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն  իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը։

Նախագահ Միշելը կապ է հաստատում երկու երկրների առաջնորդների հետ։ Ես այսօր զրուցելու եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ։ ԵՄ-ն հանձնառու է շարունակել հանդես գալ որպես «ազնիվ միջնորդ» Հայաստանի և Ադրբեջանի միջև և օգնել հասնելու անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու ընդհանուր նպատակին՝  ի շահ նրա բոլոր  ժողովուրդների:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհապաղ կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու լարվածության լիցքաթափմանը և քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը»։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]