Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Queen-ի «շոուն շարունակվեց» STARMUS-ի բեմում. երաժշտական տոն Երևանում՝ Բրայան Մեյի մասնակցությամբ

Queen-ի «շոուն շարունակվեց» STARMUS-ի բեմում. երաժշտական տոն Երևանում՝ 
Բրայան Մեյի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը մի խումբ անվանի երաժիշտների հետ Երևանում իսկական երաժշտական տոն պարգևեց հանդիսատեսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ STARMUS VI փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Another World («Ուրիշ աշխարհը») խորագրով համերգը։ 

Համերգի ընթացքում Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը ներկայացրեց Queen խմբի հանրահայտ երգերը:

Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելել հետևյալ կատարումները՝ We Will Rock You, We Are the Champions, Bohemian Rhapsody, Another One Bites The Dust:

Ի հիշատակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի՝ Բրայան Մեյը հատուկ կատարմամբ  հանդես եկավ նրա թոռան՝ Ջիվան Գասպարյան կրտսերի հետ:

«Տարիներ առաջ պատիվ եմ ունեցել Ջիվան Գասպարյանի  հետ նույն բեմում ելույթ ունենալու, ցավոք, նա հիմա մեզ հետ չէ, բայց այսօր շատ ուրախ եմ հանդես գալ նրա թոռան՝Ջիվան Գասպարյան կրտսերի հետ»,- ասաց Մեյը:

Երեկոյի ընթացքում մարզահամերգային համալիրի բեմում կատարումներով հանդես եկան նաև Դերեկ Շերինյանը` Սայմըն Ֆիլիպսի, Ռիք Ֆիերաբրաչիի և Ռոն Թալ Բամբլֆութի հետ, անգլիացի երաժիշտ Գրեհեմ Գոուլդմանը,  System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Նեմրա» հայկական ռոք խումբը և Գոռ Սուջյանը:

Համերգը եզրափակվեց «The Show Must Go On» երգով, որից հետո երկար՝ չդադարող ծափերով հանդիսատեսը  շնորհակալություն էր հայտնում երաժիշտներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]