Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հրապարակվել է «Ամբերդ» տեղեկագրի հերթական համարը

Հրապարակվել է «Ամբերդ» տեղեկագրի հերթական համարը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» տեղեկագրի հերթական համարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2022 թ. երրորդ համարն առցանց է։

Պարբերականի այս թողարկման խորագրերն են՝ «Տնտեսության զարկերակ», «Ֆինանսական համակարգ», «Հարկաբյուջետային շրջանակ», «Սոցիալական քաղաքականություն», «Շուկաներ և մրցակցություն», «Քաղաքային տնտեսություն», «Կրթություն, նորարարություն, գիտելիք», «Հայաստան և աշխարհ», «Աշխարհաքաղաքական քրոնիկոն», «Անվտանգություն և մարտահրավերներ», «Հայ հասարակության տեսլականը», «Իսկ դուք գիտե՞ք, որ…»: Խորագրերի ներքո զետեղված հոդվածները համակողմանի վերլուծություններ են, որոնք լույս են սփռում արդիական բազմաբնույթ հիմնախնդիրների վրա:

«Ամբերդ» տեղեկագրի 16-րդ համարին ծանոթացեք այստեղ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]