1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է տեղեկատվական անվտանգության թեմայով մեթոդագործնական պարապմունք

ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է տեղեկատվական անվտանգության 
թեմայով մեթոդագործնական պարապմունք

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի սպաներն օգոստոսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացրել են «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով մեթոդագործնական պարապմունք, որին ներկա են եղել ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարությունը, սպաներ և ենթասպաներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ցուցադրվել են տեղեկատվական անվտանգության ապահովման և արտահոսքի կանխարգելման, գաղտնիության ռեժիմի պահպանման, ինչպես նաև ԶՈՒ գործունեության լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ նյութեր, ներկայացվել զինված ուժերում սմարթֆոնների կիրառման հնարավոր բացասական հետևանքներն ու ազդեցությունը զինվորական ծառայության կազմակերպման ընթացքում։ Հավաքի մասնակիցները հրահանգավորվել են առօրյա գործունեության ընթացքում սահմանված կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են ոլորտի կարգավորմանն ու զարգացմանն ուղղված առաջարկներ, զինծառայողների բարձրացրած հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]