Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն առաջարկում է սոցիալական ցանցերի էջերում կիսվել մարդասիրական օգնության դեպքերով

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն առաջարկում է սոցիալական ցանցերի 
էջերում կիսվել մարդասիրական օգնության դեպքերով

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան «Ֆեյսբուք»-ի իր էջը գրառմամբ, որը նվիրված է օգոստոսի 19-ին աշխարհում նշվող է Հումանիտար (մարդասիրական) օգնության միջազգային օրվան, առաջարկել է սոցիալական ցանցերի էջերում կիսվել մարդասիրական օգնության դեպքերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թագուհի Թովմասյանը նշել է. «Եկեք բոլորս մեր սոցիալական էջերով կիսվենք մարդասիրությամբ. նրանց սխրանքները արժանի են լսելի դառնալու։

Օգոստոսի 19-ին աշխարհում նշվում է Հումանիտար (մարդասիրական) օգնության միջազգային օրը (World Humanitarian Day):

Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ 2003թ.-ի օգոստոսի 19-ին Իրաքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի: Այն ժամանակ 22 մարդ էր զոհվել, այդ թվում՝ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Սերժիու Վիեյրա դի Մելլուն:

Ամեն տարի այդ օրը ՄԱԿ-ը անկացնում է սոցիալական միջոցառումներ՝ ամբողջ աշխարհում մարդկանց ուշադրությունը մարդասիրական օգնության նկատմամբ՝ իբրև մեր կյանքի կարևորագույն և անբաժան մաս, գրավելու նպատակով: Օրինակ՝ 2015թ.-ին ՄԱԿ-ը նախաձեռնեց մի հետաքրքիր քարոզարշավ, որի շրջանակներում ցանկացած մարդ իր սոցիալական էջը հատկացնում էր որևէ մարդասիրական արարքի կամ հայտնի բարեգործի մասին պատմության համար: Քարոզարշավի կարգախոսն էր #SHAREHUMANITY (կիսվիր մարդասիրությամբ): Այսինքն՝ պատմիր բարության մասին հանուն խաղաղության հաստատման, կամ ինքդ սկսիր անել քո անձնական, թեկուզ և փոքր հերոսությունները:

Հայաստանում նման պատմությունները և հերոսները բազմաթիվ են, և՛ պատերազմը, և՛ վերջին աղետը վկայեցին, որ վտանգի ժամանակ մենք համախմբվում ենք, որ անընդհատ բարձրաձայնվող վատի կողքին լուռ, առանց պաթոսի կամավորները, փրկարարները ահռելի աշխատանք են կատարում, ուրիշները՝ օգնում տուժածներին և նրանց ընտանիքներին, և սա ամենօրյա աշխատանք է:

Թող իմ այս հրապարակումը առիթ դառնա, որ յուրաքանչյուրս մեր էջերում կամ այս հրապարակման մեկնաբանություններում կիսվենք մարդասիրական օգնության նման դեպքով՝ Ձեր կամ ուրիշների, և այս դժվար ժամանակներում մի քիչ ավելի լավը դարձնենք աշխարհը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]