Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աննա Ասատրյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Աննա Ասատրյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանին: Մինչ այդ նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից, Աննա Ասատրյանը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներին ներկայացրել է Արվեստի ինստիտուտի զարգացման իր տեսլականը: Նա նշել է, որ ինստիտուտում ստեղծվելու են Կինոյի և հեռուստատեսության, Դեկորատիվ և կիրառական արվեստի բաժիններ, Պարագիտության, Հայ երաժշտական ֆոլկլորագիտության, Հայ-բրիտանական գիտամշակութային համագործակցության, Հայ ժողովրդի՝ այլ ժողովուրդների հետ ունեցած մշակութային առնչությունների ուսումնասիրության կենտրոններ:

Աննա Ասատրյանը կարևորել է երիտասարդ բանիմաց հետազոտողներով ինստիտուտի գիտական կադրերի համալրումը, ինստիտուտի միջազգային համագործակցության աշխարհագրության ընդլայնումը, արտասահմանում հրատարակվող և ազդեցության բարձր գործակից ունեցող արվեստագիտական պարբերականներում Արվեստի ինստիտուտի աշխատակիցների հետազոտությունների արդյունքների տպագրումը, արտասահմանում հայ արվեստի ուսումնասիրության հարցերով զբաղվող հայ և օտարազգի արվեստաբանների շտեմարանի ստեղծումը: Նա անհրաժեշտ համարեց իրականացնել Տիգրան Չուխաճյանի և Արամ Խաչատրյանի երկերի լիակատար ժողովածուների ակադեմիական հրատարակությունը, ինչպես նաև առաջարկեց Արվեստի ինստիտուտին կից ստեղծել Տիգրան Չուխաճյանի թանգարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]