Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գուտերիշը ժամանել Է Օդեսա, որտեղ Զելենսկիի եւ Էրդողանի հետ կքննարկի հացահատիկի մատակարարումների հարցը

Գուտերիշը ժամանել Է Օդեսա, որտեղ Զելենսկիի եւ Էրդողանի հետ կքննարկի հացահատիկի մատակարարումների հարցը

 ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն օգոստոսի 19-ին ժամանել Է Օդեսա, որտեղ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ կշարունակի բանակցությունները Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի մատկարարումների շուրջ: Այդ մասին հայտնել Է ուկրաինական «Դոմ» հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Գուտերիշը ժամանել Է Օդեսայի նավահանգիստ, որտեղ այսօր շարունակվում են Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահների հետ բանակցություններն ուկրաինական ագրոարտադրանքի արտահանման համար հացահատիկային միջանցքների հարցի շուրջը: «Դոմ» հեռուստաալիքը հրապարակում Է կարճատեւ տեսահոլովակ, որտեղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ նրան ուղեկցող անձինք Օդեսայի նավահանգստում գնում են առափնյա փողոցով: Օգոստոսի 18-ին Գուտերիշն Ուկրաինայի Լվով քաղաքում բանակցություններ Է վարել Զելենսկիի եւ Էրդողանի հետ, հաղորդել ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]