1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 Գերմանիայի ԱԳՆ-ն ընթացիկ տարում 2,77 մլրդ եվրո կտրամադրի մարդասիրական օգնությանը

 Գերմանիայի ԱԳՆ-ն ընթացիկ տարում 2,77 մլրդ եվրո կտրամադրի մարդասիրական օգնությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել Է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընթացիկ տարում 2,77 միլիարդ եվրո կտրամադրի մարդասիրական օգնությանը: Այդ մասին նա հայտնել Է օգոստոսի 19-ին Հումանիտար օգնության համաշխարհային օրվա առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր հումանիտար օգնությունից Է կախված կրկնապատիկ ավելի մարդ, քան երեք տարի առաջ: Շատերի համար դա բառացիորեն կենաց եւ մահու հարց Է»,- նշել Է Բերբոքը: Ըստ որում նա հավելել Է, որ, «հաշվի առնելով իրադարձությունների այս զարգացումը՝ այժմ ժամանակը չԷ կրճատելու հումանիտար օգնությունը, նույնիսկ եթե գոտիները ձեգելու լինենք շատ բագավառներում»: «Նկատի առնելով դա՝ դաշնային արտաքին գործերի նախարարությունն ընթացիկ տարում 2,77 միլիարդ եվրո Է հատկացնում մարդասիրական օգնության համար»,- ընդգծել Է նա: Դա, Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարի խոսքով, «Գերմանիան դարձնում Է հումանիտար օգնության՝ մեծությամբ երկրորդ դոնորն աշխարհում, ինչպես դա եղել Է շատ տարիների ընթացքում»:

«Միեւնույն ժամանակ մենք աշխատում ենք ամբողջ աշխարհում, որպեսզի մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցները չդառնան բռնության եւ հետապնդման օբյեկտներ իրենց կաեւոր աշխատանքի հետեւանքով»,- ասել Է Բերբոքը: «Մարդիկ ամբողջ աշխարհում ապավինում են մեր օգնությանն իրենց մեծագույն կարիքներում, եւ մեր՝ որպես միջազգային հանրակցության պատասխանատվությունն Է չլքել նրանց»,- եզրափակել Է նա:

Ամեն տարի Հումանիար օգնության համաշխարհային օրը նվիրվում Է որոշակի թեմայի, որի շրջանակներում հումանիտար գործընկերները միավորում են ջաները ճգնաժամերի հետեւանքով տուժած մարդկանց փրկության, նրանց բարեկացության ապահովման եւ նրանց արժանապատվության հարգման համար, ինչպես նաեւ հումանիտար աշխատակիցների անվտանգության ապահովման համար: Հումանիտար օգնության համաշխարհային օրն այս տարի ընդգծում Է կոլեկտիվ ջանքերի դերը հումանիտար գործունեության ճանաչման բարձրացման համար: Ուշադրության կենտրոնում են դրվում հազարավոր կամավորներ, պրոֆեսիոնալներ, որոնք ցույց են տաիս անհետաձգելի բժշկական օգնություն, տրամադրում արյուն, սնունդ, պաշպանություն, ջուր եւ շատ այլ բաներ ճգնաժամից տուժած մարդկանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]