Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աֆղանստանը Ռուսաստանին առաջարկել է ներդրումներ անել նավթագազային ոլորտում

Աֆղանստանը Ռուսաստանին առաջարկել է ներդրումներ անել նավթագազային ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլը խնդիր չի տեսնում այն բանի համար, որպեսզի ռուսաստանյան ընկերություններն աշխատեն Աֆղանստանում, կարելի Է ներդրումներ անել նավթագազային ոլորտում, ցեմենտի արտադրության, լիթիումի արդյունահանման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է երկրի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Նուրիդդին Ազիզին:

Նա հիշեցրել Է, որ ԽՍՀՄ-ը ժամանակին Աֆղանստանում իրականացրել Է ավելի քան 140 խոշոր ենթակառուցվածքային նախագծեր: Ուստի Ռուսաստանը լավ կողմնորոշվում Է Աֆղանստանի շուկայում, գիտի մեր երկիրը, հավելել Է նախարարը:

«Ռուսաստանյան ընկերություններն իրենց հերթին անցկացրել են օգտակար հանածոների հետախուզում, եւ այժմ դրանց հետազոտություններն օգտագործվում են մեր հանքարդյունահանման արդյունաբերության եւ նավթի նախարարության կողմից: Այդ փաստաթղթերն ունի նաեւ ռուսական կողմը: Այլ խոսքով՝ ռուսական բիզնեսի համար խնդիր չԷ Աֆղանստանում ներդրումներ անելը, քանի որ փորձ արդեն կա, պայմաններ՝ նույնպես:

Մենք խոչընդոտներ չենք տեսնում Աֆղանստանում ռուսական ընկերությունների աշխատանքի համար: Եվ ցանկանում ենք, որպեսզի այդպես շարունակվի նաեւ հետագայում»,-ասել Է Ազիզին: Նա հավելել Է, որ ռուսական ընկերությունները կարող են «ներդրումներ անել ցեմենտի ճյուղում»:

«Դրա հետ կապված ոչ մի խնդիր չկա: Ընկերությունները կարող են ներդրումներ անել նաեւ ուրիշ ենթակառուցվածքային նախագծերում: Մենք նաեւ հնարավորություն ունենք, որպեսզի ռուսական ընկերությունները ներդրումներ անեն նավթի ու գազի արդյունաբերության մեջ, հանքային պաշարների ոլորտում: Մենք շատ լավ եւ որակյալ լիթիում ունենք»,-ամփոփել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]