Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ի բնակիչները չեն պաշտպանում հակառուսական պատժամիջոցները. Մեդվեդեւ

ԵՄ-ի բնակիչները չեն պաշտպանում հակառուսական պատժամիջոցները. Մեդվեդեւ

 ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի բնակիչների կեսից ավելին, իսկ առանձին երկրներում երկու երրորդը պատրաստ չեն պաշտպանել հակառուսական պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԽ-ի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը գրել Է իր Twitter ալիքում: «Հակառուսական պատժամիջոցները (նույնպես հարցումների տվյալներով) պատրաստ չի պաշտպանել կեսից ավելին, իսկ առանձին պետություններում՝ նաեւ նրանց երկու երրորդը»,-գրել Է Մեդվեդեւը:

Նրա կարծիքով, Եվրոպայի բնակիչն սկսում Է մտածել այն մասին, թե ինչու պետք Է ինքը վճարի ուրիշների սխալների համար: «Մենք, իհարկե, ցանկանում ենք խաղաղ համագործակցություն, առեւտուր, փոխանակումներ եւ այլ նորմալ համագործակցություն բոլոր բաների համար: Ոչ մեկի համար չենք փակվում, պաշտպանում ենք բոլոր ողջամիտ առաջարկությունները»,-ընդգծել Է Մեդվեդեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]