Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սուրմալու»-ում ներգրավված է եղել 935 փրկարար, փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որից 10-ը՝ փրկված. ԱԻ նախարար

«Սուրմալու»-ում ներգրավված է եղել 935 փրկարար, փլատակներից հանվել է 26 
քաղաքացի, որից 10-ը՝ փրկված. ԱԻ նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը՝ զոհված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը:

Նախարարը նշեց, որ  10 փրկվածները տարհանվել են հրդեհի բռնկումից հետո 2 ժամվա ընթացքում:

«Աշխատանքներին ներգրավված է եղել 935 փրկարար ծառայող, որից 350-ը՝ հենց նույն օրը: Կիրառվել է 60 տեխնիկա, որից 32 ավտոբաք, 6 սանդուղք, 9 փրկարարական և 13 օժանդակ մեքենաներ, ինչպես նաև 2 ԱԹՍ»,- ասաց նախարար:

Փամբուխչյանի խոսքով՝ ներկա պահին նույնականացված է 15 զոհվածի ինքնությունը, մեկը դեռ համարվում է չնույնականացված:

«Ներկա պահին մենք հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած, բայց ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին այդ անհետ կորածներից մեկն է»,- ավելացրեց նախարարը:

Փամբուխչյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ տարվում են մյուս անհետ կորածին հայտնաբերելու աշխատանքներ: Նա հավելեց, որ գիտեն թե կոնկրետ ում են փնտրում և որ հատվածում:

«Մենք ներկա պահին մաքրել ենք տարածքի 90 և ավել տոկոսը և մոտեցել ենք բուն ենթադրվող էպիկենտրոնային գոտուն և այնտեղ իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ»,- եզրափակեց նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]