Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի Աղբյուր Սերոբի փողոցում չշահագործվող քարե տնակի տանիք է այրվել

Երևանի Աղբյուր Սերոբի փողոցում չշահագործվող քարե տնակի տանիք է այրվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 17-ին, ժամը 14։48-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնից դեպի Սարալանջի փողոց տանող ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի ետնամասում ծուխ է նկատվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող չշահագործվող քարե տնակի տանիքում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել՝ 15:58-ին: Այրվել է չշահագործվող քարե տնակի փայտե տանիքը (մոտ 35 քմ)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]