Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում միկրոավտոբուս է այրվել

Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում միկրոավտոբուս է այրվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 17-ին, ժամը 18։43-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]