Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերբիայի նախագահը հերքել է Կոսովոյում սպասվող ռազմական գործողության մասին տեղեկությունը

Սերբիայի նախագահը հերքել է Կոսովոյում սպասվող ռազմական գործողության մասին 
տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հերքել է լուրերն այն մասին, թե Բելգրադը ռազմական գործողություններ է ծրագրում Կոսովոյում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռադիո Սպուտնիկ»-ը;

«Մենք  տարածաշրջանի որոշ երկրներում լսում ենք Կոսովոյում՝ Սերբիայի ռազմական միջամտության մասին հայտարարությունները, ըստ նրանց, դա պետք է տեղի ունենար հինգ ամիս, չորս ամիս, երեք ամիս, երկու ամիս առաջ, բայց դեռ ոչինչ տեղի չի ունեցել: Դա նշանակում է նրանք ստել են, և ոչ ոք ոչինչ չի ասել այս պատմության վերաբերյալ»,-ասել է Վուչիչը:

Սերբիայի ղեկավարը հավելել է, որ խնդրել է ՆԱՏՕ-ին ուշադիր ուսումնասիրել իրավիճակը Կոսովոյում։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]