Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է 50-ից ավելի մարդ

«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է 50-ից ավելի մարդ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է 50-ից ավելի մարդ՝ տաղավարի սեփականատերեր, տուժածներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ հավելելով, որ առևտրի կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել:

« Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող չկա»,- ավելացրեց Թադևոսյանը:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]