1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չինաստանում տապը տեւողության ռեկորդ է սահմանել

Չինաստանում տապը տեւողության ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չափազանց բարձր ջերմաստիճանով ուղեկցվող անոմալ շոգ եղանակը Չինաստանի մի շարք տարածաշրջաններում տեւողության ռեկորդ Է սահմանել օդերեւութաբանական կանոնավոր դիտարկումների ողջ ժամանակաշրջանում, որոնք երկրում իրականացվում են 1961 թվականից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հաղորդել Է ՉԺՀ-ի կենտրոնական օդերեւութաբանական վարչությունը:

«Համալիր հետազոտությունները ցույց են տալիս, որ բարձր ջերմաստիճաններով եւ անոմալ տապով ուղեկցվող այս տարածաշրջանային երեւույթի տեւողությունը մեր երկրում կավելանա, իսկ ինտենսիվությունը կմեծանա»,-նշած Է վարչության հայտարարության մեջ:

Ճշտվում Է, որ օգոստոսի 15-ի դրությամբ անոմալ տապը պահպանվում Է 64 օր անընդմեջ, նախորդ ռեկորդը (62 օր) սահմանվել Էր 2013 թվականին:

Օդերեւութաբանների տեղեկությունները հիմնված են 1680 օդերեւութաբանական կայանների տվյալների վրա, որոնք գրանցել են ըստ Ցելսիուսի 35-ից բարձր ջերմաստիճան, եւ 1426 կայանների տվյալների վրա, որոնք գրանցել են ըստ Ցելսիուսի 37-ից բարձր ջերմաստիճան:

Դրա հետ մեկտեղ 262 կայանները գրանցել են ըստ Ցելսիուսի 40-ից բարձր ջերմաստիճան, ինչը նույնպես ռեկորդ Է, քանի որ 2013 թվականին այդպիսի կայանների թիվը եղել Է 187, իսկ 2017-ին՝ 133:

Հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 15-ն ընկած ժամանակաշրջանում երկրում բարձր ջերմաստիճան գրանցած օրերի միջին քանակը կազմել Է 12, ինչը 5,1 օրով ավելի Է անոմալ շոգ եղանակ չգրանցած տարիների համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Երկրի մի շարք տարածաշրջաններում տապը կպահպանվի եւս առնվազն 7-10 օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]