1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ

Հայ մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր 
արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-12-ն անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայ մարզիկները գերազանց ելույթներ են ունեցել՝ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ:

Բանակայինների համաշխարհային խաղերի հաղթողներ են դարձել Գոռ Բեգլարյանը (աթլետիկա, հեռացատկ), Ռազմիկ Մկրտչյանը (աթլետիկա, 200 մ վազք), Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 մ վազք), Արթուր Բարսեղյանը (լող, բաթերֆլայ ոճ):

Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 մ վազք)՝ 3:51,74 ցուցանիշով սահմանել է խաղերի ռեկորդ:

Երրորդ կուրսանտական խաղերին մասնակցել է 576 մարզիկ 20 երկրից: Ծրագրում ներառված էր յոթ մարզաձև՝ ռազմական հնգամարտ, աթլետիկա, կողմնորոշում տեղանքում, հրաձգություն, վոլեյբոլ, լող, ամառային բիաթլոն:

Ընդհանուր հաշվարկով առաջինն էր ՌԴ թիմը, երկրորդը՝ Բելառուսի, երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]