Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոլդովայում «Գազպրոմ»-ին խնդրել են հետաձգել վճարումները

Մոլդովայում «Գազպրոմ»-ին խնդրել են հետաձգել վճարումները

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոլդովագազ»-ը «Գազպրոմ»-ին խնդրում Է մինչեւ չորրորդ եռամսյակի վերջը հետաձգել օգոստոսի եւ սեպտեմբերի համար ավանսային վճարումների ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ընկերության ղեկավար Վադիմ Չեբանը:

«Մոլդովագազ» բաժնետիրական ընկերությունը դիմել Է «Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերությանը՝ խնդրելով մինչեւ չորրորդ եռամսյակի վերջը հետաձգել ավանսային վճարումների ժամկետն ընթացիկ տարվա օգոստոսի եւ սեպտեմբերի համար»,-Չեբանը գրել Է Telefram-ալիքով:

«Գազպրոմ»-ը եւ «Մոլդովագազ»-ը 2021 թվականի հոկտեմբերի 29-ին երկարատեւ բանակցություններից հետո երկարացրել Է գազի մատակարարման պարտավորագիրը հինգ տարի ժամկետով՝ սկսած նոյեմբերի 1-ից: «Գազպրոմ»-ը հայտարարել Է, որ, հաշվի առնելով Մոլդովայում ստեղծված իրադրությունը, որոշում Է ընդունվել պարտավորագիր ստորագրել գործնականում մոլդովական կողմի պայմաններով, բայց այն պայմանով, որ ժամանակին 100 տոկոսով կատարվեն ընթացիկ վճարումները:

Նոյեմբերին հանրապետությունում խնդիրներ են առաջացել ժամանակին վճարումները փոխանցելու կապակցությամբ: Հունվարին «Մոլդովագազ»-ը կրկին դժվարությունների Է բախվել «Գազպրոմ»-ին վճարումներ կատարելիս, խորհրդարանն արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել 60 օրով: «Գազպրոմ»-ի ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը երկյուղ Է հայտնել, որ ապագայում կարող Է կրկնվել չվճարումների ճգնաժամը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]